Դևիսի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24 News

թենիս

Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը Դևիսի գավաթի քառորդ եզրափակչի խաղում հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Միքայել Իմերին։

Թենիսիստների միջև հանդիպումը տևեց 1 ժամ 14 րոպե և ավարտվեց ռուս թենիսիստի հաղթանակով երկու սեթում՝ 6:4, 6:4 հաշվով։ Այս մասին հայտնել է Armsport.am-ը։

Այս հաղթանակի շնորհիվ Ռուսաստանը հաղթեց Շվեդիային ու դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Դևիսի գավաթի կիսաեզրափակչում Ռուսաստանի հավաքականը կհանդիպի Գերմանիայի հետ։

Մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն Սերբիայի և Խորվաթիայի հավաքականները։

--00—ՄՀ  

Տեսանյութեր