«Suzuki»-ն բախվել է գազատարին, գլխիվայր հայտնվել կամրջի տակ․ վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

նկար

Հունիսի 14-ին՝ ժամը 23:57-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքին հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Suzuki» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Թ․, ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և գլխիվայր հայտնվել կամրջի տակ (մոտ 3 մ)․ գազատար խողովակից առկա է գազի արտահոսք։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և սահմանազատել տարածքը․ տուժածը  հոսպիտալացվել է Կապանի ԲԿ։

Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս