Ամեն ինչ անում են կուսակցության՝ առանց այդ էլ ցածր վարկանիշն ավելի գցելու համար. «Փաստ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 15, 24News 

․

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որտեղ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին իր դժգոհությունն էր հայտնում՝ կապված Նիկոլ Փաշինյանի վարքագծի հետ, իսկ վերջինս ամեն կերպ փորձում էր հանգստացնել նրան։ Տեղեկություններ կան, որ Գասպարյանն անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն դրան հետագա ընթացք չի տրվել։

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության ներսում դժգոհության՝ նման ու ավելի սուր դեպքերը բազմաթիվ են. բանն այն է, որ Փաշինյանի թիմակիցներն այլևս ի վիճակի չեն տանել նրա քմահաճույքներն ու հենց թիմակիցների նկատմամբ կոպիտ, անհավասարակշիռ պահվածքը։ Մյուս կողմից՝ նրանցից շատերը հասկանում են, որ իրենք կորցնում են իշխանությունը, և չի բացառվում, որ արդարանալու և «մաքուր երես» դուրս գալու համար նմանատիպ նոր «սլիվների» ականատես լինենք:

Մյուս կողմից՝ հենց թիմի ներսում մեծ տարակուսանք կա այն առումով, որ ՔՊԿ մի շարք «կարկառուններ»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում են կուսակցության՝ առանց այդ էլ ցածր վարկանիշն ավելի գցելու համար:

Մենք տեղեկություններ ունենք, որ «շարքերում» մասնավորաբար զայրացել են Լենա Նազարյանի երեկվա մեկնաբանության հետ կապված, թե «շինելու եմ» ասելով՝ Փաշինյանը «ենթադրաբար նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու»: Մեզ հետ զրույցում երեկ մի քանի ՔՊԿ-ականներ նշում էին, որ «նման հայտարարությունները, այդ թվում՝ մի շարք ձևակերպումներ Փաշինյանի կողմից, մեր իսկ պոտենցիալ ընտրողներին հեռացնում են մեզանից, քանզի տպավորություն է, թե նրանց պարզապես կատարյալ հիմարի տեղ ենք դնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս