Կոռուպցիայի դեմ պայքարը վերածվել է քաղաքական գործիքի․ Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 14, 24News 

Արփինե Հովհաննիսյան

Կոռուպցիայի դեմ պայքարը վերածվեց քաղաքական գործիքի։ Այսօր կոռուպցիայի կանխարգելման մարմնի նշանակումը քաղաքական  է, այդ պատճառով նույնիսկ բուռն ցանկության դեպքում չեն կարող պատշաճ իրականացնել իրենց գործառույթը։ Այս մասին, մամուլի ասուլիսին ասաց, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում և քննչական և քրեական հետապնդման մարմիններում պետք է փոխվեն քաղաքական նշանակումների ընթացակարգերը, պետք է բացառվեն քաղաքական նշանակումները»,–ասաց նա։

Արփինե Հովհաննիսյանը առաջարկում է արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ, որը նշանակում է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների թվաքանակի արհեստական ավելացում, այլ նշանակում է որակի բարձրացում՝ քաղաքական նշանակումների բացառմամբ և քաղաքական կամքի հստակ ուրվագծման միջոցով։ 

«Առաջարկում ենք նաև արդարադատության մատչելիություն, որը նշանակում է դատավորների թվի, դատական ծառայողների թվի ավելացում, որը հնարավորություն կտա քաղաքացուն դատարանում փնտրել արդարացի լուծում»,- հավելեց նա։

--00--ԱՀ