Մեր վարչապետի թեկնածուն Մարուքյանն է, բայց ԱԺ անցնելուց հետո պատրաստ ենք քննարկումների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

գորգիս

«Լուսավոր Հայաստանի» քարոզարշավի ժամանակ ԼՀԿ-ականները քաղաքացիներին ասել են, որ չտան ձայն 2 բևեռներին՝ նախկիններին ու ներկաներին, որոնք կարող են ցնցումներ առաջացնել, կարող են աթոռակռվի համար երկիրը տանել երկրորդ փուլի։

Պատգամավոր, խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը կարծում է, որ եթե «Լուսավոր Հայաստան»-ին տան այնքան ուժ, որ կկարողանա չեզոքացնել Փաշինյանին և Քոչարյանին, որպեսզի նրանք չդառնան վարչապետ, քանի որ դա բերելու է հանրային բախումների, ատելությանք քարոզի շարունակության:

«Մեր վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, բայց խորհրդարան անցնելուց հետո մենք պատրաստ ենք քննարկումների»,-ասել է նա:

Անի Սամսոնյանն էլ տեղեկացել է, որ Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժերը հունիսի 20-ից հետո նախատեսել են հանրահավաքներ և այդ հարցով դիմել են քաղաքապետարան, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրի հաղթանակի դեպքում մյուս ուժը իր համակիրներին դուրս է բերելու փողոց։

«Եթե հիմա որևէ մեկը կարդարանա, թե դա հաղթանակը նշելու համար է, ես կասկածում եմ, որովհետև մի քանի օր շարունակ հաղթանակ չեն նշում: Դա հարսանիք չէ, որ 7 օր, 7 գիշեր պետք է քեֆ անեն: Սա հստակ ազդակ է, որ այս բեռևները երկիրը տանելու են ապակայունացման»,-ասել է նա:

--00—ԼՄ