Երկրի ղեկավարությունը հաշտվել է պատերազմի արդյունքների հետ. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Քոչարյան

ՀՀ հանրության ճնշող մեծամասնությունը շարունակում է ՌԴ-ին ընդունել իբրև անվտանգության երաշխավորի, իբրև միակ երկրի, որ ի վիճակի է այստեղ հակազդել թուրքական էքսպանսիային: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«ՀՀ սահմանների անհրաժեշտ պաշտպանվածությունը չկա, Զինված ուժերը թույլ են, երկրի ղեկավարությունը հաշտվել է պատերազմի արդյունքների հետ, և այդ պարտված վիճակը թույլ չի տալիս ադեկվատ որոշումներ կայացնել: Իշխանությունն անվտանգության հարցերին ուշադրություն չի դարձնում»,- ասել է նա:

Հարցին՝ որքանո՞վ է հավանական համարում Ադրբեջանի կողմից Զանգեզուրի միջանցք ստանալու հնարավորությունը, Քոչարյանը պատասխանել է.

«Այս իշխանության հետ ամեն ինչ հնարավոր է: Ադրբեջանին Զանգեզուրի միջանցք ստանալու հարցում զսպում է Հայաստանում ՌԴ ռազմական ներկայությունը: Դա ամենից զսպող գործոնն է: ՀԱՊԿ-ից որևէ ակնկալիք չունեմ: Ես այդ մասին հրապարակավ եմ ասում: Մեր իշխանությունները, ցավոք, ամեն ինչ արեցին, որ ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները վատացնեն»:

--00--ԱԹ