Խաղաղապահները ԼՂ-ում դպրոցում «Մարդկանց բարեկամությունն առանց սահմանների» ակցիա են արել

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News 

խաղաղապահներ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Մարտակերտի Հդերք գյուղի միջնակարգ դպրոցում անցկացրել են «Առանց սահմանների ժողովուրդների բարեկամություն» ուսումնական ակցիա:

Միջին և ավագ դասարանների ավելի քան 100 աշակերտ է մասնակցել ակցիայի, որը տեղի է ունեցել ինտերակտիվ դասի տեսքով: Սկզբում խաղաղապահներն աշակերտներին պատմել են Ռուսաստանի Դաշնության ազգային մշակույթների բազմազանության և առանձնահատկությունների մասին: Իսկ դպրոցի աշակերտներն իրենց զեկույցները նվիրել են Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակվող ժողովուրդների ազգային մշակութային արժեքների խնդիրներին: Բացի այդ, երեխաները և ռուս խաղաղապահները մտքեր են փոխանակել Երկիր մոլորակի վրա խաղաղություն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ:

«Մեր աշակերտները միշտ ուրախանում են, երբ ասում ենք, որ հյուրեր ունենք: Անկեղծ ասած, դուք խաղաղապահներ մեր վահանն ու պաշտպանությունն եք: Եթե   դուք այստեղ եք, ուրեմն մենք պաշտպանված ենք», - ասել է ուսումնական գործընթացի ղեկավար Նոնա Վերդյանը:

 --00—ՄՀ