Մեղրին կտան, ոնց Քարվաճառն ու Լաչինը․ Փաշինյանը Սյունիքում էր՝ նրբությունները հասկանալու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Սյունեցիների ընդվզումը քաղաքական հրահրում չէ, այլ արժանապատիվ կեցվածք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ ԵԿ անդամ Լևոն Նազարյանը։

Նրա խոսքով՝ վարչապետը գնացել է Մեղրի՝ հասկանալու տեխնիկական նրբությունները, որպեսզի այդ միջանցքը տրամադրվի հակառակորդին։  

«Մենք այսօր բանակ չունենք։ Եթե Ալիևը որոշի զենքի ուժով խլել Մեղրին, չենք կարող դիմադրել։ Վաղը մեղրեցիներն իրենց երկրում դառնալու են փախստական։ Քարվաճառը, Լաչինը չեն գրավել, թղթով տվել են։ Հիմա Մեղրին են թղթով տալու»,- նշել է Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ