Մեղրեցու տերն ով ա՞, վրդովմունքը չասի՞․ Ալիևը հոխորտում ա, մեր իշխանությունը՝ լռում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, խոսելով վարչապետի՝ Սյունիք այցի մասին, տեսակետ է հայտնել, որ այն միգուցե տրամադրությունները ստուգելու համար էր։

Նրա կարծիքով՝ սյունեցիների բացասական վերաբերմունքը երկրի ղեկավարի նկատմամբ պատճառներ ունի։

«Կազմակերպված խաղ է։ Վախի մթնոլորտ ես ստեղծվում։ Գնում, տեղում «ռազվեդկա» ես անում։ Տեսնում ես՝ ժողովուրդն էլ է դեմ։ Բերում ես փոքրիկ կոնֆլիկտի, հետո՝ ճանապարհ տալիս։ Հուսանք՝ այդպես չէ։ 
Նորից «ցեխ շպրտոցին» սկսվել է՝ նախկիններն են կազմակերպել, նրանց ծրագրի հերթական քայլն է։ Ես այդպիսի բան չեմ տեսնում։ Նրանք վրդովմունք են արտահայտում։ Մեղրեցին ու սյունեցին բա ի՞նչ անի, ով ա՞ տերը, երբ Ալիևը հոխորտում է Սյունիքի մասին, իսկ մեր իշխանությունը որևէ ադեկվատ պատասխան չի տալիս»,- ասել է նա։

Ազատամարտիկը խոսել է Լելե-Թեփեի գրավման, Մեղրիով Ադրբեջանին ճանապարհ տալու, Անվտանգության խորհրդում ԳՇ պետի ներկայացրած զեկույցի և դրա շուրջ բարձրացված աղմուկի և մի քանի այլ թեմաների վերաբերյալ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ