Ո՞վ ա գարանտյա տալու մեր համար, մեղրեցին համաձայն չի, որ իր հողով թշնամիներն անցնեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News

Թուրքն ու ադրբեջանցին խաղաղ չեն անցնի Մեղրիով։ Մենք դեմ չենք ճանապարհին, բայց դեմ ենք վտանգին։ Մեզ հետ ամեն ինչ կարող է պատահել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Մեղրիի բնակիչ Հարություն Պետրոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի բացման հնարավորությանը։

Նրա համոզմամբ՝ այն, ինչ կատարվում է, Մեղրիի օտարման ծրագիրն է։

«Էս ծրագրից լավ հոտ չի գալիս։ էսօր եթե թույլ տանք էս ճանապարհն անցնի, պատմության առաջ մեծ սխալ կգործենք։ Մեղրեցին համաձայն չի, որ իր հողով անցնեն թշնամիները։ Նրանցից ամեն ինչ սպասելի է։ Ո՞վ ա գարանտյա տալու, որ տեռորիստները չեն պայթեցնի գնացքը Մեղրու տարածքում, ո՞վ ա գարանտյա տալու մեր անվտանգության համար»,- ասել մեղրեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ