ԵՄ-ն մեկնաբանել է Իրանի դեմ նոր պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News 

ԵՄ

Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների ցուցակի ընդլայնումը պայմանավորված չէ իրանական միջուկային խնդրի լուծմանն ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ Վիեննայում շարունակվող բանակցությունների հետ: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:

Երեքշաբթի օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԵՄ պատժամիջոցների կիրառումը, ասել էր, որ եթե այս որոշումը դիտավորյալ է կայացվել Վիեննայի բանակցությունների ամենաթեժ պահին, ապա դա «այնպիսի սխալ է, որը հանցագործությունից էլ վատ է»:

 «Սա ոչ մի կապ չունի ԳՀՀԾ շուրջ ընթացող գործընթացի հետ, դրանք առանձին խնդիրներ են, մարդու իրավունքների ոլորտում ԵՄ պատժամիջոցների ռեժիմը ոչ մի կերպ չի փոխում մեր հավատարմությունը ԳՀՀԾ-ին»,-ասել է Ստանոն:
Ըստ նրա՝ նոր ցուցակներն ընդունվել են պատժամիջոցների ռեժիմի տարեկան վերանայման շրջանակում, որն ուժի մեջ է 2011 թվականից: Ստանոն հավելել է, որ սահմանափակումների այս ռեժիմը ամեն տարի երկարաձգվում է՝ Իրանում մարդու իրավունքների շարունակական խախտումների պատճառով:

«ԵՄ պատժամիջոցները, որոնք երեկ սահմանվել են 8 անձի և երեք կազմակերպության նկատմամբ, կապված են Իրանում 2019-ի նոյեմբերին ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնության գործում նրանց դերի հետ: ԵՄ պատժամիջոցները ունեն հստակ իրավական հիմք և համապատասխանում են միջազգային իրավունքին», -ընդգծել է եվրոպացի պաշտոնյան:

 --00—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս