Նռնակով զինված անձը Երևանում ավազակային հարձակում է կատարել տարադրամի փոխանակման կետի վրա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

զինված

Փետրվարի 22-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ին սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած մի քաղաքացի նռնակով զինված մտել է Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար ու դիմել փախուստի։  Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցվել է։ 

 --00—ՄՀ