ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
«Hidden road» նախաձեռնության ջանքերով շուրջ 6000 պայուսակ է հավաքագրվել ԱՄՆ–ում, որոնք էլ Հայաստան են տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:
Նախաձեռնության կամավորները նվերներով լի պայուսակներն արդեն հասցրել են Արցախի Մարտակերտի շրջանի 29 գյուղերի երեխաներին: Սա ծրագրի առաջին փուլն է միայն. հաջորդիվ նախատեսվում է նվերներ հասցնել ինչպես Արցախի այլ համայնքների, այնպես էլ Հայաստանում ապաստանած արցախցի փոքրիկներին
--00—ՄՀ