Ռուս դիվանագետներն ամանորյա նվերներ են հանձնել Հայաստանում ռուսական երկու գյուղերի երեխաներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

444

«Հայաստանում ՌԴ դեսպանատան և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչներն այցելել են ռուսական (մոլոկանների) Ֆիոլետովո և Լերմոնտովո գյուղեր և երեխաներին հանձնել ամանորյա նվերներ, իսկ դպրոցական գրադարաններին՝ գրքեր։ Այս մասին ասվում է Հայաստանում «Ռուսական տան» ֆեյսբուքյան էջում։

Բացի դրանից, «Ռուսական տան» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը հավաստագրեր և մրցանակներ է հանձնել «Ազգագրական թելադրություն-2022»-ի հաղթողներին, որն ավելի վաղ անցկացվել էր Ֆիոլետովոյում՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պոլիկանովի մասնակցությամբ։ Այն ժամանակ թելադրությունը գրել են ոչ միայն դպրոցականները, այլև ուսուցիչներն ու գյուղապետ Ալեքսեյ Չիչյովը։

Երկու հոգի պարգևատրվել է: «Ամանորյա շնորհավորանքներն ու տոների կազմակերպումը դարձել են Երևանում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի (Գյումրիի մասնաճյուղի, Կապանի, Իջևանի, Վանաձորի կոնտակտային կենտրոնների) երկարամյա բարի ավանդույթը:

Ամեն տարի Ամանորի նախաշեմին «Ռուսական տան» աշխատակիցներն այցելում են գյուղական դպրոցներ, մանկատներ, հիվանդանոցներ: Իսկ այս տարի ավելի քան 5000 երեխաներ և չափահասներ հնարավորություն են ունեցել շփվելու «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հրավերով Վելիկի Ուստյուգից Հայաստան ժամանած ռուս Ձմեռ պապի հետ», - նշել են մամուլի ծառայությունում։

--00—ՅՄ