ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Համանախագահ երկրներից մեկի հետ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նա ինձ ուղիղ հարցրեց՝ կարո՞ղ ես ազնվորեն ասել՝ ո՞րն է քո նպատակը ԼՂ հարցում. ուզում ես՝ խնդի՞րը լուծվի, թե՞ ստատուս քվոն պահպանվի: Ես անկեղծորեն ասացի, որ ուզում եմ խնդիրը լուծել, չեմ ուզում այն թողնել հաջորդ սերունդների ուսերին»,- ասել է նա:
--00--ԱԹ