ԵԱՏՄ միասնական արժույթի ներդրման պլաններ չկան. ԵՏՀ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միության միասնական արժույթ ներդնելու պլաններ չկան, այդ թեման չի քննարկվում անհրաժեշտ նախադրյալների բացակայության պատճառով։ Այդ մասին, ըստ «Արմենպրես»-ի հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը՝ փետրվարի 4-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ:

«ԵԱՏՄ շրջանակներում ոչ մի պայմանագրում, ոչ մի ակտում չի խոսվում միասնական արժույթի ներդրման մասին։ Նման ծրագրեր չկան նաև մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարության մեջ, բանակցություններ չեն ընթանում այդ հարցով», - ասել է նա:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին՝ Ալմաթիում: 

--00--ԱՀ