Երևանում ձնամաքրման աշխատանքները սկսվել են դեռ գիշերվանից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Thumbnail

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է հրապարակել Երևանի մի շարք վարչական շրջաններում կատարվող ձնամաքրման աշխատանքներից:

«Գիշերվանից ԵԱՍՄ մեքենաները գործի մեջ են: Նախ՝ աղ ու ավազով մշակում են փողոցը, որը հետո՝ ձյան շերտը նստելուց հետո, մաքրում են»,- գրել է նա՝ խորհուրդ տալով ձնամաքրման աշխատանքների մանրամասներին հետևել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի էջում»:

--00--ԱԹ