Գործողությունների հանդեպ ոչ լուրջ վերաբերմունքը պատճառ դարձավ, որ դուրս գամ «Իմ քայլից»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

նկար

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշումը Սոֆյա Հովսեփյանը երկար մտածելուց հետո է կայացրել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտատարել է պատգամավորը՝ չցանկանալով գնահատական տալ այդ առնչությամբ իմքայլականների արձագանքին:

«Պատերազմի ելքից և ստորագրությունից հետո շատերի համար սպասելի էր իմ դուրս գալը: Բայց, հասկանալով երկրի առաջ ծառացած խնդիրները, որոշեցի, որ պետք է դրանց ուղղակիորեն լծվեմ ու փորձեմ լուծումներ տալ: Բայց խնդիրները չափազանց շատ էին և այն գործողություններն ու գործունեությունը, որում չափազանց թերացումներ կային իշխանության կողմից, գործողությունների հանդեպ ոչ լուրջ վերաբերմունքը պատճառ հանդիսացան, որ դուրս գամ խմբակցությունից», - ասել է Սոֆյա Հովսեփյանը, ապա անդրադարձել նաև այն մեղադրանքներին, որ, վարչապետի քվեաթերթիկը, օգտագործելով, պատգամավոր է ընտրվել:

«Իմ գործընկերները լավ գիտեն՝ ով է Սոֆյա Հովսեփյանը և ինչ կարողություններ ունի, առհասարակ: Մինչև պատգամավոր դառնալը բոլորը մարզերում ճանաչում էին ինձ, գիտեին՝ որքան եմ նվիրված երկրին»,-ասել է Սոֆյա Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ օրերս պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտարարել է, որ դուրս է գալիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ շարունակելով պահել պատգամավորի մանդատը:

--00—ԼՄ