Սոցցանցերի հայկական տիրույթում Քիմ Քարդաշյանի կեղծ էջով փորձում են գումար կորզել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24News   

Քիմ

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի անունով բացված կեղծ էջով փորձ է արվում գողանալ բանկային տվյալներ: Այս մասին տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:

«Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջը նպատակ ունի գողանալ բանկային տվյալներ, էլ. փոստի հասցե, գաղտնաբառ»,-ասված է տարածված հայտարարությունում:

Գործակալությունը հորդորում է չհավատալ նման գրառումների, չտարածել, չմեկնաբանել ու որևէ տվյալ չփոխանցել։

Գործակալությունը տեղեկացնում է, որ գումար փոխանցելու համար ուղարկողին քարտի անվտանգության եռանիշ թիվը հարկավոր չէ, այստեղից նույնպես կարելի է եզրակացնել, որ խաբեություն է։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կազմել է ֆիշինգային հարձակումներից պաշտպանվելու մասին ուղեցույց:

--00—ՄՀ