Կռվեցինք մինչև վերջ, բայց ոչ բոլորը մնացին, լքեցին զինվորին և բանակին․ Մարտունու քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Մարտունիում տղերքով պատրաստակամ էինք կանգնել ու շարունակել մինչև վերջ կռվել, բայց կունենայինք ավելի շատ զոհեր, վիրավորներ և որ ավելի ցավալի է, տարածքային կորուստներ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախի Մարտունի քաղաքի ղեկավար Էդիկ Ավանեսյանը։

Համայնքի ղեկավարը խոսել է 44-օրյա պատերազմում Մարտունու պաշտպանության մասին՝ մասնավորապես նշելով․«Դիրքերը 24 ժամ ռմբակոծում էին։ Անընդհատ հարձակվում էին, փնտրում էին թույլ տեղերը։ Նոյեմբերի 2-ի գիշերը 1 տանկով և 11 զրահամեքենայով հաջողվեց մտնել Մարտունու մատույցներ։ Հետևակի որոշակի քանակով նրանք կարողացան դիրքեր գրավել, սակայն մեր զորքին հաջողվեց խոցել զրահատեխնիկայից երկուսը, մնացածը հետ շպրտվեցին։ Դրանից հետո եղել են դիրքերի մասնակի կորուստներ, որոնք վերականգնվել են։ Մարտունի քաղաք հակառակորդը չի մտել»,- պատմել է քաղաքապետը։

Ավանեսյանը նշել է, որ պատերազմի հենց առաջին օրերից բնակչությունը զենք էր պահանջում «Աշխարհազորայիններն ունեցել են զենքի պակաս։ Ստացել ենք ուշացումով»,- ասել է Ավանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ