Քաղտեխնոլոգը Սիսիանի հոգևորականին «ծեծելով վերացնելու» վերաբերյալ տեղեկություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Սիսիանի հոգևորականին «ծեծելով վերացնելու» վերաբերյալ տեղեկություն է ստացել: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հենց նոր ինֆորմացիա ստացա (օդում կախված լուրեր), որ հրահանգել են ծեծելով վերացնել Սիսիանի հոգևորականին: Կոչ եմ անում բոլորին տեր կանգնել այդ մարդուն:

Պարո՛ն Թաթոյան, խնդրում եմ Ձեզ շտապ միջոցներ ձեռնարկել», - գրել է Կարեն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզ այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանի եկեղեցի մտնելիս մոտեցել է հոգևորականին, ձեռքսեղմումի համար պարզել ձեռքը, սակայն հոգևորականը ձեռքը ցուցադրաբար վերև է բարձրացնել՝ ցույց տալով, որ չի ընդունում վարչապետի ձեռքսեղմումը։ 

--00—ԼՄ