Պաշտոնները լքող պատվախնդիր սպաները նոր իշխանության օրոք վերականգնելու են աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իրենց պայքարը ժամ առ ժամ նոր թափ է հավաքում, իրենց միանում են քաղաքացիներ տարբեր մարզերից, նաև պետական համակարգից:

Նա նաև ողջունել է, որ ուժային համակարգերից դուրս են եկել պատվախնդիր սպաներ, որոնք  հրաժարվում են կատարել Նիկոլ Փաշինյանի «ապօրինի հրահանգները»:

Իշխան Սաղաթելյանը նաև շարժման անունից խոստացել է, որ այն սպաները, որոնք այս օրերին «պատվախնդիր կերպով չեն կատարում ապօրինի հրահանգները և լքում են իրենց պաշտոնները», նոր իշխանության օրոք վերականգնելու են դրանք:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12:00-ն, հրաժարական տալու ժամանակ էին տվել: Պայմանն այն էր, որ եթե նա հրաժարական չտա, ապա հանրապետությունում կսկսվեն բողոքի և անհնազանդության ակցիաներ, որոնք արդեն մի քանի օր է՝ մեկնարկել են:

--00—ԼՄ