Օր առաջ պետք է անցկացնել ընտրություններ և երկրում ձևավորել նոր իշխանություն․ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

․

«Այս իրավիճակն ի վնաս է աշխատում մեր երկրին, մեր ժողովրդին և հայրենական տնտեսությանը: Օր առաջ պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ կուլիսային հանդիպում չի ունեցել: Բազմիցս հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման անդամների հետ, ասել իր կարծիքը՝ ստեղծված իրավիճակի շուրջ:

«Վայրկյան առաջ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ձևավորել նոր կառավարություն, որպեսզի այս խնդիրները լուծվեն», նշել է Գագիկ Ծառուկյանը։

--00--ԱՀ