Զանգահարեց անծանոթ համարից, ներկայացավ Անդրանիկ Քոչարյան, սպառնաց. դիմել եմ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ իրեն զանգահարել է անթանոթ մեկը, ներկայացել որպես պատգամավոր Անդրանիկ Քոչարյան և սպառնացել:

Հենց նոր ինձ զանգահարեց անծանոթ համարից ինչ-որ անձնավորություն, որը ներկայացավ որպես ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյան: Ֆեյսբուքյան իմ մի գրառման հետ կապված սպառնում էր հաշվեհարդարով և իրեն պահեց որպես վերջին փողոցային խուլիգան:

Ես արդեն դիմել եմ Ոստիկանություն»,-գրել է Կարեն Քոչարյանը:

--00—ԼՄ