ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

սպորտ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: 

Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերը՝ մնալով 99-րդ հորիզոնականում: Առաջատարը դարձյալ Բելգիայի հավաքականն է, հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան:

Լավագույն տասնյակում են նաև Իսպանիան, Արգենտինան, Ուրուգվայը, Մեքսիկան և Իտալիան:

--0--ԿԿ