Աշոտ Ղուլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News  

ղուլյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ Ազգային ժողով նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմումը գրել եմ ավելի վաղ, բայց պայմանավորված պրն Արարատ Միրզոյանի առողջական վիճակի հետ, այն հանրայնացնում եմ հիմա, երբ արդեն որևէ վտանգ չի սպառնում նրա առողջությանը:

Դիմումի մեջ շնորհակալություն հայտնելով Ա.Միրզոյանին վստահության համար՝  գրել եմ, որ աննպատակահարմար եմ գտնում իմ հետագա գործունեությունն այդ պաշտոնում, որովհետև այդ կարգավիճակում աշխատանքը կարող էր և պետք է լիներ ավելի արդյունավետ, առավել ևս վերջին շրջանում՝ պատերազմի օրերին:

Շնորհակալություն բոլոր գործընկերներիս: Շարունակելու եմ իմ ծառայությունը մեր հայրենիքի այս հատվածում»:

--00--ԱԹ