Թշնամին կրկին սկսեց գնդակոծել Ստեփանակերտը. ուժգին պայթյուններ են լսվում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Ստեփանակերտում ուժգին պայթյուններ են լսվում: Թշնամին կրկին սկսեց գնդակոծել քաղաքը: Այդ մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության տելեգրամից:

Հիշեցնենք, որ ժամը 10:30-ի սահմանում Բերձորից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը: ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և խոցելով հակառակորդի 3 տանկ կասեցրել վերջինիս հարձակումը:

Ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նույն ուղղությամբ ձեռնարկել է հերթական հարձակումը և, կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա, դարձյալ հետ է շպրտվել ելման դիրքեր:

--00—ԼՄ