Զոհվել է Հայաստանի երիտասարդների հավաքականի ձյուդոիստ Գոռ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

․

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Արցախյան ռազմաճակատում քաջաբար զոհվել է Հայաստանի ձյուդոյի երիտասարդների հավաքականի անդամ Գոռ Սարգսյանը:

«Ձյուդոյի ֆեդերացիան խորապես ցավակցում է Գոռ Սարգսյանի ընտանիքին և հարազատներին, մաղթում համբերություն։

Հանգչիր խաղաղությամբ հերոս», - ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ