Արցախում հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Կարևորելով ռազմական դրության պայմաններում քաղաքացիների սոցիալական ապահովության խնդիրների լուծումը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը 2020թ․ հոկտեմբերի 14-ի N 527-Ն որոշմամբ սահմանել է, որ եթե անձի հաշմանդամության վերափորձաքնության ժամկետը սահմանված էր 2020թ․ ապրիլի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը, սակայն բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի աշխատանքների կասեցման և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսած լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով անձը բժշկասոցիալական փորձաքննության չի ենթարկվել, ապա նրա հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ․հունվարի 15-ը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը։

Նույն որոշման համաձայն՝ այդ անձանց կենսաթոշակները և սոցիալական բնույթ կրող այլ հատուցումները կշարունակվեն վճարվել նախկինում ունեցած հաշմանդամության խմբի (հաշմանդամ-երեխա կարգավիճակի) համար սահմանված չափերով։

Կենսաթոշակներն ու այլ հատուցումները կհաշվարկվեն դրանց դադարեցման պահից և կվճարվեն 2020թ․նոյեմբեր ամսից սկսած։

--00--ԱՀ