ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
«Այսօր մեզ հաջողվել է հակառակորդի մեկ ՍՈՒ 25 գրոհիչ կործանել: Օրվա ընթացքում մարտական գործողությունները կիրառվել են հարավային ուղղությամբ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Բանախոսը նշեց, որ Քարվաճառում էլ կան մարտական գործողություններ, սակայն նույն ինտենսիվության չեն։
«Այսօր խոցված ինքնաթիռը հենց այդ հատվածում է խոցվել»,- հավելեց նա։
ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց նաև, որ վերջին ժամերին չեզոքացվել է հակառակորդ կողմի ավելի քան 200 զինծառայող:
--00--ԱՀ