Մարտական գործողություններ՝ N զորամասում. առաջադրված խնդիրները կատարվել են անթերի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News

1

5-րդ զորամիավորման N զորամասում հունիսի 15-ին անցկացվել է մարտական գործողությունների ժամանակ վիրավորների տարհանման և առաջին բուժօգնության ցուցաբերման գործնական պարապմունք:

Ստուգվել են ռազմաբժշկական անձնակազմի մասնագիտական գիտելիքները, արագ կողմնորոշվելու և գործելու կարողությունները:

Զինծառայողներն առաջադրված խնդիրները կատարել են անթերի և ապացուցել, որ ունակ են իրական մարտական գործողությունների ժամանակ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել մարտադաշտից տարհանվող վիրավորներին:

--00—ԼՄ