Արգելափակեք բոլոր դեզինֆորմացիա, խուճապ տարածող օգտատերերին, մաքրեք ձեր էջերը տեղեկատվական

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդակա Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուզում եմ՝ սոցիալական ցանցերի ու հատկապես ֆեյսբուքյան մեր բոլոր օգտատերերին ասել հետևյալը:

Ռազմական դրության ժամանակ պետությունը ձեզ ուղղակի շնորհ է արել չփակելով հաղորդակցության այս վիրտուալ հարթակները՝ ձեր տեղեկացված լինելու իրավունքը գերակա համարելով հրապարակայնությունից բխող տեղեկատվական անվտանգության հետ կապված շատ լուրջ մարտահրավերներից:

ՄԻ ՇԱՀԱԳՈՐԾԵՔ այդ շնորհը:

Դուք հանդիսատես չեք, դուք բայեվիկ կինո չեք նայում, որ ամբաղ-զամբաղ դատողությունները շաղ տաք հանրային տարածքներում, խորհուրդներ տաք՝ ձեզ գեներալների ու ռազմական փորձագետների տեղ դրած, չճշտված տեղեկատվություն փոխանցեք իրար:

Դուք պետք է վիրտուալ դաշտում ձեզ զգաք ու պահեք մարտիկի պես՝ որպես հայկական զինված ուժերի հերթական մարտիկ, մեր զինվորի, ճակատամարտերում կենաց-մահու կռիվ տվող մեր զավակների, եղբայրների, ընկերների, մեր զորքի թիկունքը պահող զինվոր:

Արգելափակեք բոլոր դեզինֆորմացիա, խուճապ տարածող օգտատերերին, մաքրեք ձեր էջերը տեղեկատվական աղբից, տարածեք միայն պաշտոնական տեղեկատվություն, ձեր էներգիան ուղղորդեք այլ, հայկական տիրույթից դուրս վիրտուալ տարածքներում պետական ուղենիշներին համապատասխան վարվող պատերազմներին:

Հակառակը դավաճանություն է, հակառակը հարված է թիկունիքից:

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»

--00—ՄՀ