Պահեստազորում հաշվառված քաղաքացիները զորակոչվում են. Շուշան Ստեփայնան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

․

Ընդհանուր զորահավաք նշանակում է, որ զորքերին կցագրված անձնակազմը, այսինքն՝ պահեստազորում հաշվառված քաղաքացիները զորակոչվում են, մինչև 45 տարեկան շարքային անձնակազմը, սպայական անձնակազմը՝ ըստ կոչումների, մեկնաբանելով «ընդհանուր զորահավաք» ասվածը՝ Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփայնանը:

«Պաշտպանության նախարարի հանձնարարականով՝ աշխատանքներն արդեն սկսվել են, համապատասխան իրավական ակտի ընդունումից անմիջապես հետո կսկսվի բուն զորահավաքը», - ասաց ՊՆ խոսնակը:

--00--ԱՀ