Ապրիլյան պատերազմն ու հուլիսյան դեպքերը համեմատողները սեփական շահերն են առաջ տանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

 

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը քաղաքական ուժերին խորհուրդ է տալիս՝ բանակի, արտաքին հարաբերությունների մասին խոսելիս զգուշավոր թող լինեն: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ ազգային հարցերը քաղաքական շահարկումների դաշտ տեղափոխելն անթույլատրելի է:

Խոսելով Ապրիլյան պատերազմն ու հուլիսյան դեպքերը համամատելու երևույթից՝ նշեց. «Դրանք համեմատելն անիմաստ է, անտրամաբանական: Կարծում եմ՝ համեմատողները սեփական շահերն են առաջ տանում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ