Ընդունելության քննություններն ավարտված են և արդյունքները վերջնական են․ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 26, 24News

․

ԳԹԿ տվյալներով՝ 2020-ի ընդունելության միասնական քննություններին հայտագրվել է 11 979 դիմորդ, քննություններին մասնակցել է 11 648-ը։ Ամփոփելով ընդունելության քննությունների արդյունքները՝ Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքով ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը: Արդյունքում՝ դրական գնահատական ստացած ու բարձրագույն ուսումնական հաստատություններ միասնական քննությունների արդյունքում չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբեր ամսին հեռակա ընդունելության ժամանակ պահպանելով իրենց գնահատականները դիմել բուհեր:

Անդրադառնալով բարձր գնահատական ստացած և չընդունված դիմորդների խնդրին՝ նախարարը հայտարարեց, որ գերազանց՝ 18 և ավելի միավոր գնահատական ստացած, բայց ԲՈՒՀ չընդունված 6 դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ, 6-ից արձագանքել է 4 դիմորդ։

«Այսինքն՝ 4-ն արդեն ուսանող են, նրանցից մեկը դիմելու է հեռակա կարգով, մյուսը կոնկրետ մասնագիտություն է ուզում և այդպես է լրացրել հայտը»,- ասաց նախարարը

Նա հերքեց լուրերը, թե քննությունների արդյունքները չեղարկվելու են՝ նշելով, որ ընդունելության քննություններն ավարտված են և արդյունքները վերջնական են։

Արայիկ Հարությունյանը շնորհավորեց ընդունված բոլոր դիմորդներին՝ մաղթելով հաջողություն ուսումնառության գործընթացում։  

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս