Այո՛, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են. «Այսօր»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 24, 24News

սերժ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել են: Այդ մասին Aysor.am-ին հայտնել է Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։ Լուրը հաստատել է նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը:

«Այո՛, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են` դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության արդյունքում նրա ազատ արձակվելուց երկու օր հետո: Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին», - ասել է Մերի Հարությունյանը։

Թե ի՞նչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ժամանակ, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատուն չմեկնաբանեց՝ նշելով, որ այցելությունն անձնական բնույթ է կրել և նպատակահարմար չէ մանրամասներ ներկայացնել:

--00—ԼՄ