Քանի դեռ Քոչարյանը և Սարգսյանն ասուլիս են տալիս, Փաշինյանը խնդիր չի ունենա. Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Քանի դեռ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հավակնություններ ունեն ու այդպիսի ասուլիսներ են տալիս, Նիկոլ Փաշինյանի վարկանշի անկումը դանդաղելու է, որովհետև, այդպիսի ընդդիմախոսներ ունենալով, իհարկե կարող ես մշտապես ապահովել քո մեծամասնությունը խորհրդարանում: 24TV-ի եթերում նման կարծիք է հայտնել «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը:

«Մենք իհարկե դժգոհ ենք Նիկոլ Փաշինյանի կառավարությունից, որովհետև այս երկու տարիների ընթացքում որևէ ոլորտում նորմալ ու չիրականացվեց համակարգային բարեփոխում՝ սկսած դատաիրավական համակարգից, վերջացրած կուսակցությունների մասին օրենքով և ոչ միայն»,- նշել է բանախոսը:

Հարցազրույցի շրջանակում անդրադարձել է եղել նաև համավարակի դեմ պայքարին, կրթական չափորոշիչներին, ինչպես նաև ներքաղաքական օրակագում առկա մի շարք կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: