Մեծ աժիոտաժ առաջացրեց Սերժ Սարգսյանի մասնակցությունը ԵԺԿ Արև. գործընկերության հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 18, 24News

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրառում է արել՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի մասնակցությանը ԵԺԿ Արևելյան գործընկերությանը:

«Երեկ մեծ աժիոտաժ առաջացրեց Սերժ Սարգսյանի մասնակցությունը ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը և ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի գնահատականները Հայաստանում ստեղծված ներքաղաքական զարգացումներին։

Եվրոպական ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքի ղեկավարի կողմից արված շեշտադրումները, ի թիվս այլ նրբերանգների, ընդգծում են նաև այն հանգամանքը, որ կորոնավիրուսային համավարակի ներքո լոկալ պոպուլիստների բռնատիրական ջանքերը միջազգային հանրության առջև աննկատ և անհետևանք անցնել չեն կարող։

Երեկ՝ ուշ երեկոյան, Դոնալդ Տուսկի կողմից տարածված հատուկ պաշտոնական հայտարարության մեջ նա անդրադարձ կատարեց նաև Արցախյան հակամարտության կարգավորմանը, ընդգծելով, որ ԵԺԿ-ն վերահաստատում է իր համապարփակ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խնբի համանախագահների ջանքերին և կարգավորման հիմնարար սկզբունքներին։

Հիշեցնեմ, որ Եվրոպական խորհրդարանի երեք պաշտոնյաների սկանդալային հայտարարությունից հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խնդրի առնչությամբ պաշտոնական նամակով դիմել էր Դոնալդ Տուսկին։

Այսպիսին է լինում երկրի շահերից բխող և իրական արտաքին քաղաքականությունը»,-գրել է Աշոտյանը։

--00—ԼՄ