Մեծ Բրիտանիան իրանական ԱԹՍ արտադրողների դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

ff

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները, հաղորդում է Reuters-ը։

«Ի պատասխան Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարվածի՝ Մեծ Բրիտանիան հայտարարել է իրանական ԱԹՍ արտադրողների դեմ նոր պատժամիջոցների մասին»,- մանրամասնել է աղբյուրը։ 

Միջոցառումներն ուղղված են անօդաչու թռչող սարքեր գործարկելու Իրանի հնարավորությունների սահմանափակմանը, իսկ պատժամիջոցներն ուղղված են ԱԹՍ արտադրող ընկերությունների ցանցի չորս ընկերությունների և երկու տնօրենների դեմ:

--00—ՍՊ