Երևանում հսկայական ծառը արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

ը

 Այսօր՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Քոչարյան փողոցի թիվ 6 շենքի մոտ ծառն արմատից պոկվել և ընկել է՝ փակելով ճանապարհը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:



Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։



Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ավետիք Պետրոսյանն ու Սարգիս Եղյանը։



Պարզվել է, որ ծառը արմատից պոկվել ու շուռ է եկել, ինչի հետևանքով կոտրել է մի քանի գազախողովակ, պոկել էլեկտրալարեր և կոտրել արտաքին լուսավորության սյունը, փողոցն էլ դարձել է անանցանելի։



Դեպքի վայր են ժամանել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցները։



Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։



Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

 

 --00—ԱՊ