Վրաստանի նախագահը վետո է դրել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

photo_2024-05-18_18-09-38

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել խորհրդարանի կողմից ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» կամ ավելի հայտնի որպես «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի վրա։

«Ես վետո դրեցի «ռուսական» օրենքի վրա», - ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ անցած երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։

--00—ՅՄ