Մադրիդի Ռեալը ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

d

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության ավարտից 4 տուրց առաջ նվաճել է Լա Լիգայի չեմպիոնությունը: Սա հնարավոր է եղել այն բանից հետո, երբ կատալոնական «Բարսելոնան» 34-րդ տուրի խաղում պարտվել է «Ժիրոնային»:

Այս հանդիպումից հետո առաջին տեղում գտնվող «Ռեալի» և երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայի» միջև տարբերությունը 13 միավոր է առաջնության ավարտից չորս տուր առաջ, ինչը նշանակում է, որ «Ժիրոնան» այլևս ոչ մի շանս չունի մադրիդյան թիմին շրջանցելու:

«Ռեալը» 34 խաղից հետո 87 միավոր ունի իր ակտիվում և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։  Նախորդ անգամ «արքայական» ակումբը Իսպանիայի չեմպիոնությունը նվաճել էր 2021/2022 մրցաշրջանում։



Աղբյուրը՝ Armsport