Սպանվեց ավելի քան 1,5 միլիոն հայ․ նրանց պատմությունները չպետք է մոռացվեն․ Մելանի Ջոլի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

ֆֆ

 

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ  X-ի իր միկրոբլոգում գրել է․ 

«Այսօր մենք շարունակում ենք հարգել Հայոց ցեղասպանության ժամանակ խլված կյանքերի հիշատակը և խորհում ենք այն ցավի մասին, որ շատերը մինչ օրս ապրում են:

1915 թվականին սպանվել է ավելի քան 1,5 միլիոն հայ։ Մենք պետք է այնպես անենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռացվեն, Հիշում ենք և պահանջում»։

--00—ՍՊ