Ցեղասպանության դատապարտման քաղաքականությունը անվտանգային լրացուցիչ գործիքներ է ապահովում ՀՀ-ի համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

գ

 «Հայաքվե»-ի նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը գրում է․

«Քարինտակ գյուղը մինչև ադրբեջանական օկուպացիան և հիմա։ Թշնամին հիմնահատակ ավերել է այն։ Ցեղասպանությունը, մշակութասպանությունը շարունակվում է այսօր։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման քաղաքականությունը ոչ թե մեծացնում է Հայաստանի անվտանգային ռիսկերը, այլև, ճիշտ հակառակը, անվտանգային լրացուցիչ գործիքներ է ապահովում։

Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ ցեղասպանությանն այո ասող գործող վարչախմբին հեռացնելուց հետո»։ 

--00—ՍՊ