Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

ֆֆ

48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում բացում է կիսաեզրափակիչի հաղթանակների շարքը: Այդ մասին հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից․

«Այս անգամ մեր մարզիկը պարտության է մատնում տանտերերի՝ Սերբիայի ներկայացուցիչ Ռադե Յոկսիմովիչին:

Բարեղամը բոլոր ռաունդներում ուներ նկատելի առավելություն և հաղթեց 4:1 հաշվով: Ոսկե մեդալի համար պայքարում մեր մարզիկը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ մեր հայրենակից Էդմոնդ Խուդոյանի հետ»։ 

Բռնցքամարտի ֆեդերացիան ներկայացրել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․35 ամյա մարզիկը առաջին անգամ է դուրս գալիս Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

--00—ՍՊ