«Դուխ» ունեցեք Ադրբեջանին ասելու, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

շարմազ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնլով արցախյան հիմնահարցին:

«Դուխ» ունեցեք և հայտարարեք, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում երբեք։

Փաշինյանի «դուխով» կառավարությունը Արցախի հարցում շարունակում է վարել վախվորած քաղաքականություն։

ԱՊՀ արտգործնախարարների համաժողովի նիստում Ադրբեջանը՝ ի դեմս Մամեդյարովի, հայտարարում է,որ խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության ու սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա։

Հայաստանն՝ ի դեմս նախարար Մնացականյանի, հայտարարեց, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները անընդունելի են։

Բայց ամենակարևորը ցավոք չասվեց։

Նիկոլի սրտի արտգործնախարար Մնացականյանը չի ասում, որ խնդրի անկյունաքարը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր կամքի արտահայտությունն է։

Տղե՛րք, էդ որ ասում եք՝ ինչ պետք է,դա էլ կբանակցենք, սա է՞։

Լա՛վ իմացեք, ինչ ուզեք ու ինչ պետք է, չեք կարող բանակցել։

«Դուխ» ունեցեք Ադրբեջանին ասելու, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի»,-գրել է Շարմազանովը։