Այժմ կարևորը կրակի ամբողջական դադարեցման հասնելն է․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրառում է արել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության մասին և մի քանի դիտարկում արել։

«Մոսկվայում հրադադարի հաստասման պայմանավորվածություն ձեռք բերվեց։

Մի քանի դիտարկում, այնուամենայնիվ.

Ռուսաստանը ձգտում է Հարավային Կովկասում ամրագրվել որպես ամենաազդեցիկ խաղացող։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփովություն չի նախատեսվում՝ ներառյալ Թուրքիայի հնարավոր համանախագահություն։

Արցախի Հանրապետության մասնակցությունը բանակցություններին եւս նախատեսված չէ։

Նշված չէ զորքերի /ադրբեջանականի մասին է այս դեպքում/ վերադարձ սեպտեմբերի 27-ի ելման դիրքեր։

Նախատեսվում է սկսել խաղաղ կարգավորման սուբստանտիվ բանակցություններ։ Ի՞նչ են ենթադրում դրանք և ի՞նչ է առաջարկվելու կողմերին կերևա հետագայում։

Իսկ այժմ կարևորը կրակի ամբողջական դադարեցման հասնելն է։

Խաղաղություն ևհաղթանակ մեր Հայրենիքին»,-գրել է Շարմազանովը։

Նշենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝

  1. Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
  2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
  3. Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
  4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։

--00—ԼՄ