Գուտերեշը կոչ է արել գնահատել համավարակի դեմ պայքարի մեթոդները դրա ավարտից հետո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News      

Գուտերեշ

Կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո կարելի է հետ նայել և ուսումնասիրել , ինչպես են բոլոր երկրները գործել ճգնաժամի պայմաններում, սակայն հիմա դրա ժամանակը չէ։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշը։

 «Երբ մենք վերջապես կշրջենք COVID-19-ի էջը, ժամանակ կունենանք հասկանալու թե ինչպես է առաջացել այդ հիվանդությունը, ինչպես կարողացավ այդքան արագ ավերածություն առաջացնել երկրագնդում և ինչպես են երկրներն արձագանքել ճգնաժամին»,- ասել է Գուտերեշը։

Ըստ նրա՝ ստացած դասերն կարևոր նշանակություն ունեն նման խնդիրների էֆեկտիվ լուծման համար, քանի որ նրանք կարող են առաջանալ նաև ապագայում։

«Բայց հիմա դրա ժամանակը չէ։ Եվ ժամանակը չէ ԱՀԿ-ին հատկացվելիք միջոցները կրճատելու»,- ասել է նա։

Ըստ նրա՝ ՄԱԿ-ը ամբողջությամբ ներգրավված է կյանքեր փրկելու գործում։ Կազմակերպությունը մասնակցում է երկրների կորոնավիրուսի հետևանքների վերացման ծրագրերին։