ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այս մասին տեսանյութը նա հրապարակել է իր թվիթերյան միկրոբլոգում և կից գրառում արել:
«Այսօր ինձ բախտ վիճակվեց ստանալու COVID19-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Մենք պետք է աշխատենք՝ պատվաստանյութը հասանելի դարձնելու բոլորի համար և ամենուր։ Համավարակի դեպքում մեզնից ոչ ոք չի լինի անվտանգ, քանի դեռ բոլորս չենք լինի անվտանգ»,-գրել է Գուտերեշը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի նշել է, թե գրանցված պատվաստանյութերից որն է ներարկվել նրան։
Տեսանյութը՝ այստեղ:
--00—ԼՄ