Թրամփը կարծում է, որ Չինաստանը, հնարավոր է, սխալմամբ է թույլ տվել կորոնավիրուսի տարածումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ չինական իշխանությունները, հավանաբար, կորոնավիրուսի տարածումը թույլ են տվել որոշակի սխալմունքի պատճառով: Նախագահի փոխանցմամբ՝ դա կարող էր արվել ոչ միտումնավոր, այլ՝ պատահմամբ: Այս մասին Թրամփը հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում, փոխանցում է TAСС-ը:

Անդրադառնալով Չինաստանի իշխանություններին՝ ԱՄՆ նախագահը նշել է. «Նրանք սարսափելի բան են արել։ Ես չեմ կարծում, որ նրանք միտումնավոր են դա արել, բայց հնարավոր է այդ ամենը «ջրի երես է դուրս եկել», իսկ նրանք չեն իմացել՝ ինչպես հայտնել»:

Թրամփը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ցանկանում էր Չինաստան ուղարկել ամերիկացի մասնագետներ՝ օգնություն ցուցաբերելու համար, սակայն մերժում է ստացել: ԱՄՆ նախագահը արձանագրել է, որ վարակը տարածվել է ավելի քան 180 պետություններում. «Եթե դուք նայեք, թե ինչ է կատարվում Ռուսաստանում…դա ուղղակի սարսափելի է»:

Թրամփը չի պարզաբանել, թե ինչու է հենց նման գնահատական տվել Ռուսաստանում տիրող իրավիճակին: